Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ֆլինը կապ է հաստատել ոչ միայն Ռուսաստանի հետ. ամերիկյան ԶԼՄ-ներ

12:25, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Ֆլինը կապ է հաստատել ոչ միայն Ռուսաստանի հետ. ամերիկյան ԶԼՄ-ներ
     ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը խոստովանել է, որ շփում է ունեցել ռուս դիվանագետների հետ, որպեսզի հետաձգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկությունը՝ կապված Իսրայելի համար վտանգավոր բանաձևի ընդունման հետ:
     Սակայն իրավիճակին ծանոթ ամերիկացի դիվանագետները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, պնդել են, որ Ռուսաստանը միակ երկիրը չի, որի հետ փորձել են համաձայնության գալ Ֆլինն ու մյուս խորհրդականը՝ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները:
     2016թ. դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի քվեարկության նախաշեմին Ֆլինը զանգել էր նաև ՄԱԿ-ում Ուրուգվայի և Մալայզիայի ներկայացուցչություններ: Իր հերթին, Քուշները հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ:
     Սակայն Քուշների և Ֆլինի ջանքերն արդյունք չեն տվել:
     ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել, որում Իսրայելը կոչ է արել դադարեցնել պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը: Բանաձևն աջակցել է 14 պետություն, ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել:
     Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ Իսրայելը դիմել է Թրամփի շտաբին օգնության խնդրանքով այն բանից հետո, երբ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հրաժարվել է օգտվել վետոյի իրավունքից և չի թույլատրել ընդունել բանաձևը: Դրանից հետո Թրամփի շտաբի աշխատակիցները դիմել են արտասահմանյան կառավարություններին, ներառյալ՝ Ռուսաստանի կառավարությունը՝ խնդրանքով հետաձգել քվեարկությունը կամ արգելափակել բանաձևը:
| | |
4763 | 0