Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Թրամփի փեսան է կազմակերպել Ֆլինի և ռուս դեսպանի շփումը. ABC News

11:30, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Թրամփի փեսան է կազմակերպել Ֆլինի և ռուս դեսպանի շփումը. ABC News
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինին Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար օգնել է Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները: Այս մասին ABC News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:
     Երեկ հայտնի էր դարձել, որ Ֆլինը խոստովանել է ռուսների հետ իր կապն ու պատրաստ է ցուցմունք տալ ԱՄՆ նախագահի հետ:
     Ֆլինը խոստացել է համագործակցել քննության հետ և ցուցմունք տալ այն մասին, որ Թրամփն է իրեն կոչ արել կապ հաստատել ռուսների հետ՝ սկզբնապես որպես Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ միասնական պայքարի միջոց:
     Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Քուշները Թրամփի անցումային խմբի ավագ անդամն էր, որի մասին մանրամասն ներկայացված են Ֆլինի խոստովանությունից հետո հրապարակված փաստաթղթերում: Համաձայն ABC News-ի աղբյուրների՝ «հավելյալ» ավագ անդամի պաշտոն է զբաղեցրել նաև ՄքՖարլանդը՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալը:
     Փաստաթղթերում հավելյալ տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես է Ֆլինը Թրամփի փեսայի հրամանով համագործակցել Ռուսաստանի հետ՝ կապված պատժամիջոցների հետ, որոնք սահմանել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:
| | |
5041 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am