Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մայքլ Ֆլինը պատրաստ է ցուցմունք տալ Դոնալդ Թրամփի դեմ

21:40, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Մայքլ Ֆլինը պատրաստ է ցուցմունք տալ Դոնալդ Թրամփի դեմ
     ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը պատրաստ է ցուցմունք տալ Դոնալդ Թրամփի դեմ, փոխանցում է ABC News-ը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ֆլինը հայտարարելու է, որ Թրամփն անձամբ է խնդրել իրեն «կապ հաստատել ռուսների հետ»: ABC-ն նշում է, որ իր աղբյուրը Ֆլինին մոտ կանգնած անձանցից է:
     Հիշեցնենք, որ Մայքլ Ֆլինն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնից հրաժարվել էր 2017-ի փետրվարին:
     Ավելի ուշ կինոռեժսիոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայքլ Ֆլինն ընդունեց իր մեղքը ռուս պաշտոնյաների հետ ապօրինի գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ: Մասնավորապես, նա քննարկում էր Ռուսաստանից ԱՄՆ պատժամիջոցները հանելու հարցը: Այժմ, երբ նա սկսել է ցուցմունքներ տալ, հարցն այն է՝ վերցնելու է արդյոք ողջ պատասխանատվությունն իր վրա, թե՞ հաստատելու է, որ ստանում էր հրահանգներ Թրամփից: Այդ դեպքում նախագահի վիճակը խիստ բարդանալու է: Ի դեպ, Ֆլինը նախկինում ստել էր հակահետախուզությանն՝ ասելով, որ ապօրինի ոչ մի առնչություն չունի ռուսների հետ»:
2338 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am