Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լակոտ, դավաճան». Գևորգ Սաֆարյանը՝ Հովհաննես Պետրոսյանին

21:05, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«Լակոտ, դավաճան». Գևորգ Սաֆարյանը՝ Հովհաննես Պետրոսյանին
     «Լակոտ, դավաճան»,- տեղից գոչեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը՝ դիմելով Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվող Հովհաննես Պետրոսյանին:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն այսօր դատարանում ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ և ասել, որ Սեֆիլյանը զենքերը փոխանցել էր Հրայր Թոփչյանի միջոցով: Պետրոսյանի խոսքով՝ Սեֆիլյանի հետ այդ պայմանավորվածությունը եղել էր 2015-ի աշնանը: «Այդ զենքերն իշխանափոխության նպատակով էին ու եթե` ժողովրդի դեմ ուժ կիրառվեր: Հեռուստաաշտարակը ներառված էր հարձակման օբյեկտներում, բայց հետո դուրս եկավ ծրագրից, քանի որ իրատեսական չէր»,- նշել է Պետրոսյանը:
Տեսանյութն՝ 1in.am-ի
5409 | 2
Facebook