Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Համացանց

«Հայաստանում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի բնակվող օտարերկրացիները կտուգանվեն». Մ. Բիչախչյան

19:50, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«Հայաստանում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի բնակվող օտարերկրացիները կտուգանվեն». Մ. Բիչախչյան
     Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված է 50.000-100.000 դրամ տուգանք այն օտարերկրացիների համար, ովքեր Հայաստանում բնակվում են առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի։
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանկցիան հարաբերական որոշակի է, այսինքն նշված է նվազագույն և առավելագույն սահմանը և օրենքով այլ չափորոշիչներ սահմանված չեն հարաբերական որոշակի սանկցիայի սահմաններում կոնկրետ դեպքով տուգանքի չափը որոշելու համար, ԱՎՎ պետի հրամանով հստակ սահմանվել են չափորոշիչները։ Այն հնարավորություն է ընձեռում միատեսակ վարչարարություն կիրառելու համար, ինչպես նաև զերծ է պահում կոռուպցիոն ռիսկերից։
     1. Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վերը նշված օրենքի 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում 50.000 ՀՀ դրամի չափով։
     2.Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում, եթե օտարերկրացին օրինական բնակության ժամկետի ավարտից հետո ՀՀ-ում գտնվել է՝
     -մինչև 30 օր-60.000 ՀՀ դրամ
     -31 օրից մինչև 60 օր-70.000 ՀՀ դրամ
     -61 օրից մինչև 90 օր-80.000 ՀՀ դրամ
     -91 օրից մինչև 120 օր-90.000 ՀՀ դրամ
     -121 օրից ավելի դեպքում-100.000 ՀՀ դրամ։
     3.ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ թույլ տալու դեպքում օտարերկրացին տուգանվում է 100.000 դրամի չափով։
4382 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am