Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

iPhone X-ն արդեն վաճառքում է. ՎիվաՍել-ՄՏՍ

18:10, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
iPhone X-ն արդեն վաճառքում է. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար:
     iPhone-ի նոր դարաշրջանի այս ներամուծությունը մյուս սերունդներից աչքի է ընկնում իր նոր «Face ID» տեխնոլոգիայով: Միայն մեկ հայացքով հնարավոր է ապաբլոկավորել բջջային սարքը: Անլար լիցքավորման հնարավորությունը iPhone X-ի մեկ այլ նորարարական լուծումն է:
     «iPhone-ի երկրպագուների համար՝ տարվա ամենասպասված սմարթֆոնը պաշտոնապես վաճառքի էր հանվել մոտ մեկ ամիս առաջ և այն արդեն հնարավոր է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Մենք աշխատում ենք ամենավերջին նորամուծությունները մեր բաժանորդներին մշտապես հասանելի դարձնելու ուղղությամբ»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
     iPhone X-ն ունի երբևէ ստեղծված ամենաամուր ապակիով պանելներ, չժանգոտող հատուկ պողպատից շրջանակ և պաշտպանվածություն՝ փոշուց և ջրից: iPhone X-ի միջոցով հնարավոր է անել բարձր որակի լուսանկարներ և սելֆիներ՝ անգամ թույլ լուսավորության պայմաններում:
     Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ընկերության նորություններին մշտապես ծանոթ լինելու համար հարկավոր է միանալ Ֆեյսբուք-ում:
    
    
     *Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել iPhone X-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի նշված սպասարկման կենտրոններից՝
    
     - Ամիրյան 3
    
    
- Իսահակյան 33
    
    
- Ծիծեռնակաբերդի խճուղի 3 («Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում)
    
    
- Հյուսիսային պողոտա 6/14
    
    
- Նոր Նորք, Գայի պողոտա 10/6

9838 | 0
Facebook