Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Այն մարդիկ, ովքեր կարծում էին՝ գոռոզ եմ, գրում են, որ իրենց կարծիքը լիովին փոխվել է». Նունե Եսայան

17:10, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
«Այն մարդիկ, ովքեր կարծում էին՝ գոռոզ եմ, գրում են, որ իրենց կարծիքը լիովին փոխվել է». Նունե Եսայան

Նունե Եսայանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, որի մենահամերգների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր լինում: Այսօր նրան նկատում ենք շատ քիչ միջոցառումների, այն էլ հյուրի կարգավիճակում, պասիվ է նաև համացանցում: «Շատ բաներ չեմ տեղադրում, չեմ ասում: Նոր-նոր սկսել եմ «Ինստագրամ»-ում ակտիվանալ: Այդքան էլ չեմ սիրում դրանով զբաղվել: Երգեր ձայնագրվում են, երկու տեսահոլովակ նկարահանվեց «Տուր քո սերը ինձ» երգի հիման վրա և Սոսո Պավլիաշվիլի հետ դուետը: Համերգների հրավերներ տարբեր երկրներից լինում են, գնում եմ, պարզապես չեմ լուսաբանում: Բայց այսօր ամբողջ աշխարհում արդիական են կորպորատիվները: Համերգ տալը դարձել է անիմաստ: Չնայած ես համարում եմ, որ մի քանի տարին մեկ գեղեցիկ ու հետաքրքիր մի բան կարելի է անել: Հանրապետության հրապարակում համերգից հետո դեռ չեմ համարձակվում որևէ բան անել, որովհետև լինելուց պետք է ավելի մասշտաբային մի բան լինի»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին:

«Այն մարդիկ, ովքեր կարծում էին՝ գոռոզ եմ, գրում են, որ իրենց կարծիքը լիովին փոխվել է». Նունե Եսայան
«Այն մարդիկ, ովքեր կարծում էին՝ գոռոզ եմ, գրում են, որ իրենց կարծիքը լիովին փոխվել է». Նունե Եսայան
Անդրադառնալով «Հայաստանի ձայնը» նախագծին, որտեղ նա հանդես է գալիս որպես մարզիչ, նշեց. «Երբ առաջարկեցին, դժվարությամբ համաձայնեցի՝ մտածելով, որ շատ ժամանակ կխլի, հետո եթերում անընդհատ երևալը... բայց հիմա շատ ուրախ եմ, որ համաձայնեցի: Այն մարդիկ, ովքեր միգուցե իմ, իմ արվեստի երկրպագուն չէին, հիմա բավականին նամակներ են գրում՝ նշելով, որ իրենց կարծիքը լրիվ փոխվել է: Մտածել են՝ գոռոզ եմ, մինչդեռ բնավորությամբ շատ շփվող չեմ: Բացի այդ շատ տաղանդավոր երեխաներ կան, թիմը շատ լավն է: Կարոտում եմ, անընդհատ ասում եմ՝ մի հատ չգա՞նք, հավաքվե՞նք: Քանի գնում՝ ավելի է հետաքրքրանում, հաղթելու փափագը շատ մեծ է ու, բնականաբար, յուրաքանչյուրն էլ ուզում է իր թիմը հաղթի, ու հիմա ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ»,- եզրափակեց Նունե Եսայանը:

9615 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am