Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայկական արմատներ ունեցող ձերբակալված արքայազն Ալ Վալիդը չի ընդունում իր մեղքը

16:55, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Հայկական արմատներ ունեցող ձերբակալված արքայազն Ալ Վալիդը չի ընդունում իր մեղքը

Կաշառակերության համար մեղադրվող սաուդցի միլիարդատեր արքայազն Ալ Վալիդ բեն Թալալ բեն Աբդելազիզ Ալ Սաուդը հայտարարել է իր անմեղության մասին, հաղորդում է հորդանանյան Ammon գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
     «Ալ Վալիդն ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և պահանջել, որպեսզի ֆինանսական աուդիտի համաշխարհային կազմակերպությունները բացահայտեն իր միջոցների աղբյուրները: Նա նաև պահանջել է, որպեսզի արքայազն Մուհամեդը չեզոք կողմի ներգրավվի գործի հետաքննությանը»,- ասել է գործակալության աղբյուրը:
     Աղբյուրների տեղեկություններով՝ ձերբակալված արքայազնը պնդել է, որ իր ֆինանսների մեծ մասն ստացվել է Citi Bank-ում, Four Seasons հյուրանոցներում և Twitter ընկերությունում արված ներդրումներից:
     Հայկական արմատներ ունեցող Ալ Վալիդը Սաուդյան Արաբիայի թագավորի զարմիկն է: Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 17 միլիարդ դոլար:

| | |
7290 | 1