Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Համացանց

««Զիբիլիկսի» գործով դատական առաջին նիստը հետաձգվել է». Ն. Փաշինյան

16:30, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
««Զիբիլիկսի» գործով դատական առաջին նիստը հետաձգվել է». Ն. Փաշինյան
     «Հենց նոր դատարանից տեղեկացրին, որ «Զիբիլիկսի» գործի լսումը հետաձգվում է՝ դատավորի կողմից կալանքի անհետաձգելի գործ քննելու պատճառով։ Դատական հաջորդ նիստի օրը դեռևս նշանակված չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
     Շաբաթներ առաջ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատգամավորն անդրադարձել էր այդ գործին ու նշել հետևյալը. «Կա տարածված կարծիք, որ դատախազությունը ոչ թե հանցագործությունը բացահայտող մարմին է, այլ՝ կոծկող: Հիշում եք «Զիբիլիկսի» գործը, երբ «Ելք»-ի ներկայացուցիչները ՀՀԿ շտաբից դուրս բերված պարկի միջից հայտնաբերել էին փաստաթղթերի փաթեթ, որը վկայում էր ընտրակաշառքի համատարած մեխանիզմ ստեղծելու մասին: Կամ՝ ՊՊԾ գնդի գլուխգործոց ցուցակների մասին, որը գնացել էր ՀՀԿ շտաբ: Այսինքն, ոստիկանության Էրեբունու բաժնից ցուցակ էին ուղարկել, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը քանի ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: ՀՔԾ-ն գործը կառչել էր ու պարզաբանել այսպես՝ հավաք-միջոցառման մասին ա խոսքը, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը տագնապ հնչեցնելիս քանի հոգու պետք է տեղյակ պահի: Մենք դիմել էինք նաև դատախազություն, բայց բողոքը մերժվել էր: Դե հիմա ասեք՝ ինչ փոխենք դատախազության մասին օրենքի մեջ, որ հետագայում այսպես չլինի»,- հայտարարել էր պատգամավորը:
3626 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am