Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սմարթֆոններն ընկճախտ են առաջացնում դեռահասների շրջանում

23:10, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Սմարթֆոններն ընկճախտ են առաջացնում դեռահասների շրջանում

Գիտնականներն ուղիղ կապ են գտել սմարթֆոնների օգտագործման և ինքնասպանությունների միջև:
     ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականների նոր հետազոտության մեջ նշվում է, որ որքան շատ ժամանակ են դեռահասները ծախսում սմարթֆոնների և այլ էլեկտրոնային գաջետների վրա, այնքան մեծ է ճնշվածության առաջացման և ինքնասպանության փորձերի հավանականությունը, հաղորդում է EurekAlert-ը:
     Ըստ հետազոտողների՝ սմարթֆոնների կիրառումը պետք է զգոնություն առաջացնի այն ծնողների մոտ, ում դեռահաս երեխաներն առավել շատ են հակված տրամադրության փոփոխություններին, ընկճախտին և այլ խանգարումներին:
     Միայն ԱՄՆ-ում 2010-2015թթ. ինքնասպանությունների թիվն աճել է 31%-ով: Այդ ցուցանիշը համընկնում է սմարթֆոնների շուկայի աճի տվյալների հետ: Ընդ որում, ինքնասպանությունների գրեթե մեծ մասը կապված է 5 և ավելի ժամ սմարթֆոնների կիրառման հետ:

12245 | 0
Facebook