Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատական պատերազմ Apple և Qualcomm ընկերությունների միջև. վերջինը պահանջում է արգելել iPhone X-ի վաճառքը

16:05, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Դատական պատերազմ Apple և Qualcomm ընկերությունների միջև. վերջինը պահանջում է արգելել iPhone X-ի վաճառքը
     IT աշխարհում խոշորագույն Apple և սմարթֆոնների պրոցեսորների արտադրության ոլորտում առաջնորդ Qualcomm ընկերությունների միջև դատական պատերազմն այս շաբաթ ընթացել է նոր հայցերով: Հայցերից մեկով Qualcomm-ը պահանջել է ԱՄՆ-ում դադարեցնել iPhone X-ի վաճառքը:
     Ընդհանուր առմամբ 3 նոր հայց է ներկայացվել, որոնցից մեկում ընկերությունը պնդել է, որ Apple-ը խախտել է Qualcomm-ի 16 արտոնագրերը այնպիսի սարքերում, ինչպիսիք են՝ iPhone 7/7 Plus, iPhone 8/8 Plus և iPhone X:
     Qualcomm-ը նաև պնդել է, որ Apple-ն ապօրինաբար օգտագործել է արտոնագրված տեխնոլոգիան. պատկերի հետևի ֆոնը լղոզվում է՝ նմանակելով Բոկե էֆեկտը:
     Հայցերում պահանջներ կան նաև փոխհատուցման մասին, սակայն գումարը չի հստակեցվել:
11665 | 0
Facebook