Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Գիտնականները կանխատեսել են Եվրոպայում մուսուլմանների ճակատագիրը

17:05, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Գիտնականները կանխատեսել են Եվրոպայում մուսուլմանների ճակատագիրը
     Ամերիկյան Pew Research Center կենտրոնի հետազոտողները նկարագրել են Եվրոպայում մինչև 2050թ. մուսուլման բնակչության աճի 3 սցենարները:
     Զեկույցը հրապարակվել է կազմակերպության կայքում:
     Գիտնականները հաստատել են Եվրոպայում վերջին 2 տարվա ընթացքում ներգաղթյալների հոսքի պատճառով մուսուլմանների թվի կտրուկ աճը. 2016թ. կեսերին նրանց թիվը հասել է 25,8 միլիոնի կամ եվրոպական բնակչության 4,9%-ը:
     Համաձայն մասնագետների կողմից կանխատեսված առաջին սցենարի՝ եթե Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մուսուլման երկրներից ներգաղթն անմիջապես դադարեցվի, ապա 2050թ. Եվրոպայում մուսուլմանները կկազմեն բնակչության 7,4%-ը:
     Երկրորդ սցենարի համաձայն՝ եթե այդ ներգաղթի հոսքը պահպանվի միջին մակարդակում, ապա մուսուլմանները կկազմեն բնակչության 11,2%-ը:
     Եվ, վերջապես, եթե հոսքը նույնքան ակտիվ լինի, որքան 2014 և 2016թթ.-ին, ապա XXI դարակեսերին Եվրոպայում մուսուլման բնակչությունը կկազմի 14%-ը, ինչը բարձր է ներկայիս ցուցանիշից:
     Ընդ որում, գիտնականները կազմել են երկրների ցուցակը, որտեղ մուսուլման բնակչությունը կարող է առավել զգալի աճ գրանցել: Այդ երկրների ցուցակը գլխավորել է Շվեդիան:
13318 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am