Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Հնարավոր չէ ծառայել ու զուգահեռ սովորել». փոխնախարարը՝ բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայելու առաջարկին

15:30, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«Հնարավոր չէ ծառայել ու զուգահեռ սովորել». փոխնախարարը՝ բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայելու առաջարկին
     «Մենք ասել էինք, որ օրենքը չի փոխվելու և որ դա չէ ուսանողների պահանջի լուծումն, այլ՝ կառավարության որոշումները: Ունենք աշխատանքային խումբ ու սիրով աշխատում ենք ուսանողների, դասախոսների հետ»,- մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Անդրադառնալով ուսանողների ներկայացրած առաջարկին, այն է՝ մեկուկես տարվա ծառայությունը բաշխել բակալավրի 4 տարվա մեջ, նշեց. «Հնարավոր չէ ծառայել ու զուգահեռ սովորել, արդյունքում կունենանք վատ կրթություն ու վատ ծառայություն»:
     Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին արդեն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը: «Օրենքի ստորագրումը բացասաբար կազդի բանակցությունների վրա: Սա ցույց է տալիս, թե որքանով են իշխանություններն արձագանքում հասարակության պահանջին և իրենց կողմից լիազորված անձանց սկսած բանակցություններին»,- ավելի ուշ հայտարարել էր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանը:
4040 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
anter hayastan
anter hayastan 15:49, 01.12.2017
Սրանց պետք էր հապշտապ կրթության ու գիտության հերն անիծող օրենքն ընդունել, ընդունեցին. կրթության ֆինանսավորումը կրճատեցին, փոխարենը ավելացնում են կոռումպացված կառույցների՝ ոստիկանության, հարկային-մաքսային ծառայությունների, դատավորների և դատախազների աշխատավարձերն ու հավելավճարները: Բա սա երկիր ա? ու էսպես էլ երկիրը աղետի եզրին կանգնացրած չիբուռաշկան 4 մլն. բնակչության մասին ա խոսում. արյունածուծ գազանների ոհմակի պարագլուխ
Աննա
Աննա 17:25, 01.12.2017
Շատ ճիշտ է ասել:Էլի եմ ասում,որ բանակը շրջագայության կամ էքսկուրսիայի վայր չէ: Երբ պիտի հասկանաք?
veratsox hay
veratsox hay 20:29, 01.12.2017
Xerik@ chisht e asel
Hayastan@ azatum e hayerits
Heto amboxj ashxarum hayi amvan tak taqnvats
Jhudnerin khavaqi hayastanum
U kstextsen erkrord jhudakan petutsyun
Vortexits el zenq kmarakararen parskastani azerinerin u turqiai qrderin
Merdzavor arevelqi dzhoxq@ ktexapoxen kovkas parskastan u tuqia
Da jhudamasonakan tsragir e