Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կասկադին հարող կից հարթակները կարող են դառնալ նոր կախովի այգիներ, որոնք աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի կրկնօրինակը կլինեն». Անահիտ Բախշյանը ներկայացրել է գերմանացի պատմագետի գաղափարը

17:35, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«Կասկադին հարող կից հարթակները կարող են դառնալ նոր կախովի այգիներ, որոնք աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի կրկնօրինակը կլինեն». Անահիտ Բախշյանը ներկայացրել է գերմանացի պատմագետի գաղափարը

Սիրելի երևանցիներ, Երևանի զարգացման 2018թ. ծրագրում առաջարկել եմ Միջնադարյան պատմության գերմանացի պատմագետ Հայկո Կոնրադի այս հրաշալի գաղափարը, որը շարադրել է հայերիս անունից:
     Երևանի կասկադի աստիճանավանդակի երկու կողմերում հիմնել կախովի այգիներ, որը կդառնա աշխարհի հրաշալիքներից մեկը՝ արդյունքում կհիմնավորվի մեր ուրարտական պետության ժառանգորդ լինելն ու այն պատասխանատվությունը, որը որպես իր պատմության ժառանգորդ, ստանձնում է 21-րդ դարի Հայաստանը Կասկադը Երևանի մշակութային կիզակետն է։ Այն քաղաքի հանդիպավայրն է թե՛ երիտասարդների, թե՛ տարեց մարդկանց համար: Այն արդեն պարտեզի և արվեստի համադրում է։
     Միաժամանակ Կասկադն անավարտ է։ Աստիճանահարթակների հարակից տարածքները մերկ են։ Գորշ, ապառաժ, անփույթ տարածք, որին հաջորդում են տձև կառույցներ։
     Կասկադի ձախ և աջ կողմերում, ամենաներքևի հարթակից սկսած մինչև վերև, կարելի է մի պարտեզ սարքել, որ հոգեհարազատ կլինի Ալ. Թամանյանի՝ Երևանը որպես պարտեզների քաղաք ստեղծելու գաղափարին։ Այն նաև կհիշեցնի նախկինում այստեղ գոյություն ունեցող այգին։
     Կասկադն իր լայն, ազատ աստիճաններով մոտ է կանգնած հին արևելյան վանական ճարտարապետական կառույցներին (Զիկկուրատ): Աստիճաններ, որոնք կարծես տանում են դեպի երկինք` դառնալով Աստծուն և մարդուն միմյանց կապող խորհրդանիշ: Պարտեզը պետք է այս ամբողջ ճարտարապետական կառույցի հետ համահունչ լինի: Տարածքի բնույթը և կողմնային կառույցները հնարավորություն կընձեռեն մեկ ամբողջությամբ ներկայացնելու իրականությունը և առասպելը, այն է` Կասկադին հարող կից հարթակները կարող են դառնալ նոր Կախովի Այգիներ, որոնք աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի` կախովի այգիների կրկնօրինակը կլինեն, բայց իրականում Կախովի Այգիները ոչ (միայն) Բաբիլոնիաի և ոչ Շամիրամինն են եղել - միֆ չեն եղել, այլ Ասորաստանում և Ուրարտուի մեջ տեռաս այգիներ։ Հաշվի առնելով Կասկադի Ջիմ Թորոսյանի նախագծով նախատեսված այգու անհրաժեշտությունն ու այն փաստը, որ Հայաստանը հին արեվելյան և նաև Աստուածաշնչյան երկներից մեկն է եղել, Կասկադի աստիճանների երկկողմանի կախովի այգիների ստեղծումը ոչ միայն շանս/հնարավորություն է մեր ուրարտական արմատները հիմնավորելու համար, այլև՝ պատասխանատվություն։ Երևանի Կասկադը աշխարհի մի նոր հրաշալիքներից մեկը դառնալու պոտենցիալ ունի, եթե ի վերջո ազգային ու հասարակական հետաքրքրությունը գերակշռի սեփական ու մասնավոր առեւտրային շահերին:
     Միջնադարյան պատմագիտության պատմագետ, հայագետ Հայկո Կոնրադ
     Մնում է Երևանի քաղաքապետարանն ու Կաֆեսջյան հիմնադրամի գործադիր մարմինը նույնպես շահագրգռված լինեն այս հրապուրիչ ծրագրով:

5483 | 1
Facebook