Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Ցուկերբերգի քույրն ինքնաթիռում սեռական ոտնձգության զոհ է դարձել

14:45, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Ցուկերբերգի քույրն ինքնաթիռում սեռական ոտնձգության զոհ է դարձել
     Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի քույրը՝ Ռենդի Ցուկերբերգը, հայտնել է Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռում ուղևորներից մեկի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
     35-ամյա Ռենդի Ցուկերբերգի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելես-Մասաթլան չվերթի ժամանակ: Իր կողքին նստած տղամարդը սկսել է պատմել իր սեռական երևակայությունների մասին և քննարկել կողքով անցնող կանանց:
     Ռենդին բողոքել է բորտուղեկցորդներին, սակայն նրան հայտնել են, որ տղամարդը հաճախ է թռչում այդ չվերթով և առաջարկել են տեղափոխվել: Սակայն Ցուկերբերգը հրաժարվել է և ժամեր շարունակ լսել իր հասցեին արված արտահայտությունները: Թռիչքից հետո նա դիմել է ավիաընկերության ղեկավարությանն ու պատմել դեպքի մասին:
     Alaska Airlines-ի ներկայացուցիչները վստահեցրել են կնոջը, որ կհետաքննեն դեպքը, իսկ տղամարդուն ժամանակավորապես արգելել են օգտվել ավիաընկերությունից:
8991 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Աննա
Աննա 16:32, 01.12.2017
Էժանագին PR,որ ուզում է ուշադրություն գրավել:Եթե հրաժարվել է տեղափոխվել,ուրեմն իրեն դուր են եկել այդ բառերը: Ինչ սեռական ոտնձգության մասին է: