Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Դեմ եմ վարկով Նոր տարի անելուն, այդ մասին խոսելու եմ նաև բեմից». Հովհաննես Դավթյանը կներկայացնի ամանորյա Stand up շոուն

14:35, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«Դեմ եմ վարկով Նոր տարի անելուն, այդ մասին խոսելու եմ նաև բեմից». Հովհաննես Դավթյանը կներկայացնի ամանորյա Stand up շոուն

«Նոր ծրագիր է, որտեղ ակտուալ թեմաներ են շոշափվում՝ ամանորյա հումորներից մինջև վերջերս մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն, այդ թվում՝ քաղաքական»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Դավթյանն, ով դեկտեմբերի 16-ին և 17-ին Սունդուկյանի թատրոնում կներկայացնի իր նոր Stand up շոուն:
     «Ներկայացումը կոնկրետ վերնագիր չունի, քանի որ այն ավելի շատ Stand up շոու է` էկրանի և հանդիսատեսի անմիջական ու ակտիվ մասնակցությամբ»,- նշեց դերասանը:
     Հովհաննես Դավթյանը դեմ է վարկերով Նոր տարի նշելու գաղափարին, ինչի մասին ևս խոսելու է ներկայացման ժամանակ:
     «Կարծում եմ, որ դա սխալ է, ոչ ոքի ոչինչ պետք չէ ցուցադրել, ինչի հնարավորություն ունես, դրա սահմաններում էլ պետք է անես»,- ասում է դերասանն ու հավելում, որ Ամանորն իր սիրելի տոնն է և ամեն անգամ հետաքրքրությամբ է սպասում: «Հիմնականում դիմավորում եմ տանը, եթե գործնական հետաքրքրիր առաջարկներ չեն լինում և այդ օրն աշխատանքի չեմ լինում»:
     Հովհաննես Դավթյանը մաղթում է, որ 2018-ին խաղախություն լինի մեր երկրում, մի քիչ էլ ժպիտներ ու բարություն ավելանա մարդկանց դեմքին:

1678 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am