Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե բանակից խուսափածը վերադարձել է հայրենիք, բայց չի կարող տուգանքը վճարել, թող ծառայի որպես պայմանագրային». Ֆ. Ցոլակյան

14:00, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե բանակից խուսափածը վերադարձել է հայրենիք, բայց չի կարող տուգանքը վճարել, թող ծառայի որպես պայմանագրային». Ֆ. Ցոլակյան

Աժ հանձնաժողովում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որն առաջիկա քառօրյայում պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
     Ըստ այդմ, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:
     ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց տուգանքը վճարելու համար սահմանել, օրինակ, 6 ամիս ժամկետ:
     «Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր սպասում են այս օրենքին, կունենան այդ հնարավորությունը»,- արձագանքեց հարակից զեկուցող դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը:
     ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հակադարձեց՝ պետք է ինչ-որ բան մտածել ծառայությունից խուսափած այն քաղաքացիների համար, ովքեր վերադարձել են, բայց գումար չունեն վճարելու: «Ասում եմ՝ բերեք էդ մարդկանց ասենք, որ եթե չեք ծառայել, օրենք եք խախտել, բանակից խուսափել եք, բայց փող չունեք, գնացեք պայմանագրային ծառայության»,- առաջարկեց նա:
     Հարցի քննարկումը շարունակվում է:

1667 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am