Տոնական օրերից և ծանրամարս ուտելիքներից հետո մեր օրգանիզմը հանգստի կարիք ունի: Տարբեր աղցաններ և տաք ուտեսներ խառնելով իրար վնասում ենք մեր ստամոքսի նյութափոխանակությունը, մարսողությունը, ինչպես նաև մարմնի կազմվածքը։ Հարկավոր է ուտել այպիսի մթերքներ, որոնք ավելի հեշտ է մարսելը, թեթև են և ոչ յուղալի: Առաջարկում ենք օրգանիմզը բեռնաթափելու տարբերակներ:
Առաջին նախաճաշ անյուղ շիլա, գազարի աղցան մի կաթիլ ձիթայուղով, մեկ հատ նարինջ կամ խնձոր, ոչ քաղցր սուրճ:
Ճաշ բանջարեղենային ճաշ, խաշած բրոկոլի, գազարով աղցան, կիվի, սև հաց
Ընթրիք ծովամթերք, խաշած ծաղկակաղամբ, հավի կրծքամսի գրիլ լիմոնի հյութով, բրինձ (ոչ մաքրած), քերած խնձոր լիմոնի հյութով և նանայով թեյ։
Մսային ճաշատեսակները հետտոնական բեռնաթափման ժամանակ նույնպես թույլատրելի են: Ցանկալի է տապակած մսի փոխարեն ուտեք խաշած հավ կամ ձուկ: