Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Սերը հաղթում է, իսկ տառապանքները մնում են անցյալում». «Իդեալական տղամարդը» ռուսական թատրոնի բեմ կբարձրանա

12:40, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«Սերը հաղթում է, իսկ տառապանքները մնում են անցյալում». «Իդեալական տղամարդը» ռուսական թատրոնի բեմ կբարձրանա
    
Դեկտեմբերի 1-ին և 2-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Միշել Տիբոյի «Իդեալական տղամարդը» ներկայացումը, որի բեմադրությունն իրականացրել է դերասանուհի Վերոնիկա Սարոյանը: «Այս պիեսի գլխավոր ասելիքը սերն է, հանուն որի մի շարք խոչընդոտներ են հաղթահարում ներկայացման հերոսները: Վերջում սերը հաղթում է, իսկ տառապանքները մնում են անցյալում»:
     Ռեժիսորի փոխանցմամբ՝ Մ. Տիբոյի գործն առաջին անգամ է բեմադրվում Երևանում: «Պատահական գտա այդ գործը համացանցում, և այն ինձ միանգամից գրավեց: Պիեսի ընթերցման ժամանակ հստակ պատկերացրի ներկայացման տեսարանները, երաժշտությունն ու երգերը, ի դեպ, խոսքերն ինքս եմ գրել, և դիմեցի ռիսկի… Սա իմ առաջին լուրջ փորձն է ռեժիսուրայում. մինչ այդ երկու գործ եմ բեմադրել «Մենք հաղթեցինք» և «Ջուլիետ» մոնոներկայացումը»:
     Խոսելով ներկայացման մասին՝ Վ. Սարոյանն ասաց, որ հետաքրքիր լուծումներ է գտել. «Պետք է ասեմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացվեց երաժշտական ներկայացում: Այն դուր կգա և´ տղամարդկանց, և´ կանանց: Ի դեպ, մեզ մոտ դերասանները կենդանի են երգում. այդպես ավելի տպավորիչ է բեմական խաղը: Մեր ներկայացումն ունի երջանիկ ավարտ»:
     Նշենք, որ ներկայացման մեջ զբաղված են թատրոնի առաջատար և երիտասարդ դերասանները:
«Սերը հաղթում է, իսկ տառապանքները մնում են անցյալում». «Իդեալական տղամարդը»` ռուսական թատրոնի բեմ կբարձրանա

1088 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am