Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

12:15, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին
     «Համաձայնագիրն աննախադեպ է Հայաստանի համար թե իր ընդգրկումով, թե իրական հնարավորություններով: Միաժամանակ այն չափազանց կարևոր է, որովհետև ավելի քան երկու տասնյակ երկրների մեջ անցած քառորդ դարից ավելի ճանապարհի ընթացքում միակ դեպքն է, երբ ինտեգրում է տեղի ունենում միաժամանակ երկու ուղղություններով, որը նաև առաջադրում է լուրջ մարտահրավերներ: Ցանկացած, անգամ ամենալավ համաձայնագիրը կարող է մնալ միայն լավագույն հնարավորությունների փաստաթուղթ, եթե քայլեր չարվեն այն իրականացնելու համար»,- «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
     «Փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն ինտեգրմանն, այլև մեր ներքին կյանքին: Հայաստանը սահմանադրական փոփոխություն արեց ու սա հնարավորություն է տալու 2018-ի ապրիլից հետո լիարժեք օգտագործել ժողովրդավարության դրույթը: Բայց ժողովրդավարությունը միայն փաստաթղթերի առկայություն չէ: Մյուս գործոնը կրթության և գիտության բարեփոխումն է, քանի որ այն ձևավորելու է մասնագետներ՝ նպատակներն իրագործելու համար: Կառանձնացնեի նաև Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ձևակերպումը: Կարող է թվալ՝ սկզբունքները, որոնք շարադրված են, հայտնի են, բայց կարևոր է ԵՄ հանձնառությունը, որն արձանագրված է փաստաթղթում՝ այդ սկզբունքների շրջանակում խնդիրը լուծելու համար: Անգլերեն տեքստում պետությունների տարածքային անձեռնմխելիություն արտահայտության մեջ պետություններ բառը մեծատառով է, դա նշանակում է, որ պետություն չի նշանակում ցանկացած պետություն, այլ ՄԱԿ-ի անդամ երկրների հարգում՝ մյուս անդամ երկրների տարածքային ամբողջականությունը և սա բացարձակապես չի հակասում ինքնորոշման իրավունքին»,- հավելեց քաղաքագետը:
     Հիշեցնենք, որ Տիգրան Թորոսյանը 2008 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ հրաժարվում է ԱԺ նախագահի պաշտոնից: Միաժամանակ Տիգրան Թորոսյանը դուրս եկավ Հանրապետական կուսակցությունից:
     Այժմ նա «Հեռանկարային ուսումնասիրություններ ու նախաձեռնություններ» կազմակերպության անդամ է:
1961 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Մանան
Մանան 12:23, 01.12.2017
Վայ, Տիգրան թորոսյանը...հարուր տարի չէի տեսել էս մարդուն