Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների մասին

13:30, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների մասին

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ժամանակ առ ժամանակ, որպես խրախուսանք, Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մեդալներ և 100 հազարական դրամ պարգևատրում են ստանում։ Այս սկզբունքով, վերջերս, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներն իրենց կատարած գերազանց աշխատանքի դիմաց ստացել են դրամական պարգևատրումներ: Հատկապես լուրջ քննադատությունների առիթ է հանդիսացել քաղաքապետարանի կողմից աշխատակիցներին տրվող 13-րդ աշխատավարձը:
     Այս թեմայի շրջանակում MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։ Վերջինը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այս կառույցի` պարգևատրումներ անելու ավանդույթին և աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ վճարելուն, ասաց. «Սա բյուջեով նախատեսված աշխատավարձ է, որը համարվում է որպես 13-րդ աշխատավարձ, լրացուցիչ բոնուս՝ գրեթե բոլոր աշխատողներին: Եթե խնդրին նայենք այն տեսանկյունից, որ քաղաքապատարանի աշխատողները, հատկապես վարչության պետերն ապրում են այդ աշխատավարձով, բնականաբար, ես կասեի, որ այդ աշխատավարձը նույնիսկ քիչ էլ է, բայց դա բյուջեով նախատեսված է եղել և դա իրենից լրացուցիչ ծախս չի ենթադրել: Ինչ վերաբերում է մեդալներով պարգևատրումներին, ես կարծում եմ, որ լավ աշխատանքի դիմաց պարգևատրումը որևէ էֆեկտիվ գործող կառույցում պետք է լինի բարձր աշխատավարձի տեսքով, որը նաև խրախուսում է, իսկ մեդալների ավանդույթը, կարծում եմ, շատ խորհրդային ակունքներ ունի և պատշաճ աշխատանք կատարելու համար մեդալ տալն ինձ համար զարմանալի է»:
     Դ. Խաժակյանի խոսքով` այդ «բոնուս» կոչված պարգևատրումները որպես 13-րդ աշխատավարձ են դիտվում, և տրվել են բոլոր աշխատակիցներին:
     Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, որևէ պարգևատրում, հատկապես տրանսպորտի ոլորտի աշխատակիցներին, անհասկանալի է տրանսպորտի անմխիթար վիճակի, ամենօրյա խցանումներից կաթվածահար եղած փողոցների պարագայում, մեր զրուցակիցը նշեց, որ տրանսպորտի վիճակը գնալով է´լ ավելի է վատանալու, ինչը պայմանավորված է տրանսպորտային նոր ցանցի ներդրման սպասումներով: «Միայն այն ժամանակ, երբ այս նոր ցանցը պատշաճ կերպով գործի, կկարողանանք ասել, որ այս ընթացքում կատարված աշխատանքն արդյունավետ էր: Իսկ մինչ այդ, քանի որ որևէ տնտեսվարող նոր շարժակազմ ձեռք չի բերում` հասկանալով, որ նոր տրանսպորտային ցանցում տեղ չի ունենալու, ուստի ներդրումներ չեն կատարում և վիճակը գնալով վատթարանում է»:
     Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ բազմաթիվ գծեր այլևս չեն շահագործվում, շարժակազի քանակը կրճատվել է և ժամային առումով այլևս նախատեսված ժամին չեն գործում։

1392 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am