Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«2018-ը մենահամերգի տարի կլինի». Քրիստինե Պեպելյան

15:05, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«2018-ը մենահամերգի տարի կլինի». Քրիստինե Պեպելյան
     Քրիստինե Պեպելյանը 2018 թվականին կուրախացնի իր երկրպագուներին՝ հանդես գալով մենահամերգով: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում իր «անհասանելիության» պատճառներին, երգչուհին նշեց. «Հատուկ պատճառներ չկան: Աշխատանքային առումով հիմա մի քիչ խոհանոցային անելիքներն են շատ»:
     Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Արամ Ավագյանի «Իմ լուսին» խորագրով հեղինակային երեկոն: Համերգին «Մայրիկ» երգով ներկայացավ նաև Քրիստինե Պեպելյանը: Երգչուհին ներկայացրեց հեղինակի ևս մեկ նոր երգ: Համերգից առաջ մեզ հետ զրույցում Քրիստինեն ասել էր, որ Արամ Ավագյանն իր հեիղնակն է. «Ես երևի այն կատարողներից եմ, որ Արամից ամենաշատ երգերն ունեմ գրված: Բոլորն այսօր չեմ երգում, որ իմ մենահամերգը չդառնա»:
9760 | 0
Facebook