Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դարակում կմնա, եթե չլինի քաղաքական կամք՝ այդ բարեփոխումներն իրականացնելու». Ն. Զոհրաբյան

11:30, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դարակում կմնա, եթե չլինի քաղաքական կամք՝ այդ բարեփոխումներն իրականացնելու». Ն. Զոհրաբյան
     «Ի՞նչ հնարավորություններ է տալու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի համար: Ցանկացած հռչակագիր, համաձայնագիր գեղեցիկ փաթեթավորմամբ կարող է դարակում մնալ, եթե չլինի քաղաքական կամք՝ բարեփոխումներ իրականացնելու համար: Սա հաջողության բանալի է՝ տրված ՀՀ-ին, իսկ թե որքանով կկարողանանք խորքային, լրջագույն բարեփոխումներ անել, կախված է մեզնից»,- Աժ լսումների ժամանակ ելույթն այսպես սկսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հույս հայտնեց, որ լսումների շնորհիվ կկարողանան ուրվագծել հանրությանը բարեփոխումների մասնակից դարձնելու նպատակը:
     Հիշեցնենք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ ընթանում են «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ:
| | |
1486 | 0