Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Նարեկ Բավեյանը սկանդալային խոսքերով նոր երգ կներկայացնի

13:10, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Նարեկ Բավեյանը սկանդալային խոսքերով նոր երգ կներկայացնի
     Նարեկ Բավեյանին վերջին շրջանում ավելի հաճախ տեսնում ենք սիթքոմում: Վերջին տեսահոլովակը երգիչը ներկայացրել է 2016 թվականին: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Նարեկն ասաց, որ ունի մի քանի նոր երգեր: «Համարյա վերջնական փուլում են, շուտով պատրաստ կլինեն: Կարծում եմ՝ եկող տարի նաև այդ երգերից մեկի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ: Իսկ մյուս երգերը կլինեն YouTube-ի իմ պաշտոնական էջում»: Չբացելով փակագծերը՝ Նարեկը նշեց, որ նոր երգերից մեկը բավականին սկանդալային բառերով է:
Նարեկ Բավեյանը սկանդալային խոսքերով նոր երգ կներկայացնի
Նարեկ Բավեյանը սկանդալային խոսքերով նոր երգ կներկայացնի
Հարցին՝ կտեսնենք նրան 2018-ի ամանորյա հաղորդումներում, պատասխանեց. «Ես բաց եմ, սահմաններ չկան իմ առջև դրված: Եթե ցանկանամ մասնակցել, կմասնակցեմ: Արդեն հասցրել եմ նկարահանվել այդպիսի ծրագրերից մեկում»,- եզրափակեց Նարեկ Բավեյանը:
8345 | 0
Facebook