Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՊԵԿ համաձայնագրի երկարաձգումից հետո նավթը թանկանում է

10:45, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
ՕՊԵԿ համաձայնագրի երկարաձգումից հետո նավթը թանկանում է

Նավթի համաշխարհային գներն աշխատանքային շաբաթվա մեկնարկին աճում են, ինչը կապված է ՕՊԵԿ անդամ և ոչ անդամ երկրների կողմից նավթի արդյունահանման սառեցման վերաբերյալ որոշման՝ մինչև գալիք տարվա վերջ երկարաձգման հետ:
     Առավոտյան Լոնդոնի բորսայում հյուսիսծովյան «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 62.92 դոլարի՝ 0.45%-ով ավելի:
     Նյու Յորքի բորսայում ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքը հասել է 57.62 դոլարի՝ 0.38%-ով ավելի:

4334 | 0
Facebook