Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Ձերբակալվել է ծագումով հայ ֆուտբոլային հայտնի դեմքերից Նորայր Նակիսը. ձերբակալման պահին նրա հետ եղել է Թաթան. Aysor.am

10:15, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Ձերբակալվել է ծագումով հայ ֆուտբոլային հայտնի դեմքերից Նորայր Նակիսը. ձերբակալման պահին նրա հետ եղել է Թաթան. Aysor.am

Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։

Արգենտինյան «Telefe» հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Նակիսի ձերբակալությունից։ Ըստ աղբյուրի, ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ դատարանի որոշմամբ։
     Նորայր Նակիսը մեղադրվում է ֆուտբոլային ակումբի աջակիցների, որոնց Լատինական Ամերիկայում անվանում են «Barrabrava», հետ անօրինական գործունեության և փողերի լվացման համար։ Նակիսի հետ ձերբակալվել է ևս 23 անձ, ովքեր կապ ունեն ավելի վաղ հարուցված այս քրեական գործի հետ։
     Ըստ արգենտինական «La Nacion» պարբերականի՝ ծագումով հայ Նակիսը եղել է վաճառական և իր կարողությունը հավաքել կտորեղենի ու ոսկեղենի վաճառքից։ Աղբյուրը նշում է, որ Նորայր Նակիսը եղել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Հուլիո Գրոնդոնայի շրջապատի անձանցից մեկը։ Գրոնդոնան մահացել է դեռ 2014 թվականին։
     Aysor.am-ն, իր աղբյուրներին հղումով, հայտնում է որ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։ Նոյեմբերի 30-ին հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաև Նակիսը։

Աղբյուրը` aysor.am
6316 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am