Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիս, Սևան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին մերկասառույց է

10:20, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիս, Սևան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
     Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
     Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
     Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

582 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am