Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Գագիկ Խաչատրյանը վերադառնում է. «Երևան մոլին» կից հսկայական «game zone» կկառուցվի. «ՀԺ»

09:50, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Գագիկ Խաչատրյանը վերադառնում է. «Երևան մոլին» կից հսկայական «game zone» կկառուցվի. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Պաշտոնանկությունից հետո ՀՀ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադառնում է արենա: Խաչատրյանի անվան հետ ընդհանրապես կապ չունեցող «Երեւան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնին կից նախատեսվում է հսկայական «game zone»՝ խաղային գոտի կառուցել: Armtimes.com-ի տեղեկություններով, այս նպատակն իրականացնելու համար միլիոնատեր նախկին պաշտոնյայի համար փոքրիկ խոչընդոտ է առաջացել:
     Բանն այն է, որ ապագա խաղային գոտին պետք կառուցվի և միանա «Երևան մոլ»-ին, սակայն խաղային գոտու տարածքի և մոլի միջև տեղակայված է «Եվրոստան ույուտ» ընկերության երկհարկանի շենքը:
     «Եվրոստան ույուտ» ընկերությունից փորձեցինք տեղեկանալ, թե արդյո՞ք բանակցություններ վարվում է իրենց հետ շենքը գնելու վերաբերյալ, սակայն ընկերության երկու հեռախոսահամարներից որևէ մեկին պատասխանող չեղավ: «Երևան մոլ»-ի տեղեկատուից լուրը ճշտելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ տարբեր հեռախոսահամարներ մեզ փոխանցեցին, սակայն որևէ մեկը չպատասխանեց մեր հարցերին»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

2921 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am