Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Լևոն Արոնյանը կրկին 2-րդն է աշխարհում

22:15, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Լևոն Արոնյանը կրկին 2-րդն է աշխարհում

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման դեկտեմբեր ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն պահպանել է 2-րդ տեղը։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը։

Դեկտեմբերի դասակարգման աղյուսակ՝

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2837 միավոր
     2. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2805 միավոր

3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2799 միավոր
     4. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2799 միավոր

5. Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2789 միավոր
     6. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2788 միավոր

7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2787 միավոր

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2782 միավոր

9. Դինգ Լիրեն (Չինաստան)՝ 2777 միավոր

10. Ալեքսանդր Գրիշչյուկ (ԱՄՆ)՝ 2782 միավոր

97․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2672 միավոր
     77․ Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2667 միավոր

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 53-րդն է՝ 2413 միավորով, իսկ Լիլիթը 85-րդը՝ 2376 միավորով։

2469 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am