Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Համացանց

«Իրաքյան Քրդստանում ձևավորվել է քրդական նոր ռազմական ուժ». Կարեն Հովհաննիսյան

22:05, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
«Իրաքյան Քրդստանում ձևավորվել է քրդական նոր ռազմական ուժ». Կարեն Հովհաննիսյան

Իրաքյան Քրդստանում ձևավորվել է քրդական նոր ռազմական ուժ, որը կոչվում է «Ազատագրական բանակ» : «Ազատագրական բանակ»-ն ստեղծվել է Թուզ Ղուրմաթու բնակավայրը պաշտպանելու համար «Հաշդի Շաբի»-ի ուժերից: Քրդական այս ռազմական ուժը ձևավորվել է հիմնականում Թուզ Ղուրմաթուի բնակիչներից և Փեշմերգայից հեռացածներից, այն ոչ մի առնչություն չունի քրդական կուսակցությունների հետ: «Ազատագրական Բանակ»-ն արդեն ունեցել է առաջին զինված բախումը «Հաշդի Շաբի»-ի ուժերի հետ: Բախումը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, Թուզ Ղուրմաթու բնակավյրի թաղամասերից մեկու, որի հետևանքով իրենք տվել են ութ վիրավոր և մեկ զոհ:
     «Ազատագրական բանակ»-ի հրամանատարներից է Մուհամեդ Ֆազիլն, ում ընտանի անդամներին հոկտեմբերի 16-ին սպանել էին «Հաշդի Շաբի»-ի ուժերը: «Ազատագրկան բանակ»-ի տեղակայման վայրը գտնվում է Թուզ Ղուրմաթուից դեպի արևելք, Զինանա գյուղի մոտակայքում: Այս ռազմական միավորման հիմնական նպատակն է պաշտպանել քրդական գյուղերը, որոնք դեռևս չեն հայտնվել «Հաշդի Շաբի»-ի վերահսկողության տակ:
     Մուհամեդ Ֆզիլը հանդես է եկել կոչով : Նա, դիմելով քրդերին ասել է. «Քրդստանի չորս կողմերից եկեք և միացեք այս կամավորական բանակին, սա կուսակցությունների հետ ոչ մի կապ չունի, այս ազատագրական բանակի միակ նպատակն է պաշտպանել քրդերին շիաներից»:

3049 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am