Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե երեխան գիշերով ուզում է դուրս գալ, դու թևից քաշում, ասում ես` ո՞ւր ես գնում գիշերվա հազարին, սա բռնի գործողությո՞ւն է, թե՞ ոչ». քննարկում Աժ-ում

18:05, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
«Եթե երեխան գիշերով ուզում է դուրս գալ, դու թևից քաշում, ասում ես` ո՞ւր ես գնում գիշերվա հազարին, սա բռնի գործողությո՞ւն է, թե՞ ոչ». քննարկում Աժ-ում

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող աղմկահարույց օրինագիծը, որն, ըստ նախագծի հեղինակների, բավական փոփոխությունների է ենթարկվել` սկսած անվանումից: Եթե առաջ օրենքի նախագիծը կոչվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին», ապա այժմ այն կոչվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:
     Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ օրենքը նախատեսում է համապատասխան դրսևորումների կանխարգելում և մեխանիզմներ, որոնք պետք է ծառայեն այդ նպատակին:
     «Այն դեպքերում, երբ առկա է ընտանեկան բռնություն, որը կարող է սպառնալ այդ ընտանիքի անդամների կյանքին, այդ դեպքում, ոստիկանությունը կարող է համապատասխան միջոցներ ձեռք առնել ընտանիքի անդամի կյանքն ու առողջությունը պաշտապնելու համար: Օրենքը նախատեսում է, որ նմանատիպ որոշում կարող է իրականացնել ոչ թե ոստկանության ցանկացած ներկայացուցիչ, այլ ոստիկանության մասնագիտացված ծառայակիցը, որն օժտված է համապատասխան գիտելիքներով, հմտություններով և փորձառությամբ և կարող է իրեն ճիշտ դրսևորել ստեղծված իրավիճակում: Հաջորդը` պաշտպանական որոշումն է տուժածի նկատմամբ, որն ընդունում է միայն դատարանը միայն ու միայն տուժողի դիմումի հիման վրա: Ինչ վերաբերում է օրենքի բովանդակությանն, ապա այն, ինչ ներկայացված է օրենքում, դրանք հնարավոր միջոցների տարբերակներ են և երբեք պետք չէ ընկալել, որ այդ բոլոր կետերն առանց բացառությունների պետք է կիրառվեն: Կարող են ընդունվել տարբեր որոշումներ, որոնք կծառայեն բռնությունների կանխարգելմանը»,- ներկայացրեց փոխնախարարն` անդրադառնալով բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու մտահոգությանը: «Ապաստարների մասին շատ են տարածված ոչ ստույգ պատեկարացումները: Ապաստարանն, ընդամենը, մի ապահով կացարան է, որտեղ ժամանակավորապես, ընտանիքում բռնությունից տուժածները կարող են տեղավորվել, մինչև այդ ընտանիքում ստեղծված բարդ իրավիճակը կարգավորվի»,- շարունակեց նա` հավաստիացնելով, որ օրենքը «տարօրինակ մեկնաբանությունների» տեղ չի թողնում և, առհասարակ, մտահոգվելու կարիք չկա:
     Պատգամավորներից մեկի հարցին, թե «բռնի գործողություններ» եզրույթի տակ ինչ ենք հասկանում, որովհետև եթե ծեծը, դիտավորությամբ հարվածելը պարզ են, ապա նույնքան անհասկանալի է նաև «ֆիզիկական տառապանքը» եզրույթը, Վ. Քոչարյանը պատասխանեց. «Նոր օրենքում մենք շեշտը դրել ենք մեր քրեական օրենսդրության մեջ գոյություն ունեցող ձևակերպումների վրա և որևէ նոր էլեմենտ չենք ավելացրե: Այդ ձևակերպումները` ծեծը և բռնի գործողությունները, երկար տարիներ արդեն իսկ գոյություն ունեն քրեական օրենսդրության մեջ և, բնականաբար, այդ եզրույթները կմեկնաբանվեն այնպես, ինչ որ մեկնաբանվել են տարիներ շարունակ»:
     Հաջորդ հարցին` եթե երեխան գիշերով ուզում է դուրս գալ, դու թևից քաշելով` բերում, ասում ես` ո՞ւր ես էս գիշերվա հազարին գնում, սա բռնի գործողությո՞ւն է, թե՞ ոչ, հիմնական զեկուցողը հարցով պատասխանեց. «Եթե այդ նույն ձևակերպումները կան մեր քր. օրենսդրության մեջ և ոչ մեկի մտքով չի անցնում այդ թևից քաշելը մտցնել այդ բռնի գործողությունների տակ, ապա ինչո՞ւ պետք է այս օրենքի պարագայում դա այդպես համարվի: Ոչ ոք, բնականաբար, երեխային թևից քաշելու համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի»:
     ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ տարածված մտահգություններից մեկն էլ այն էր, որ երեխաներին կարող են ընտանիքներից վերցնել կամ մեկուսացնել. «Այդ մտահոգությունը փարատելու համար հստակ ձևակերպում կլինի այն մասով, որ երեխան առանց ծնողի չի կարող որևէ տեղ տեղավորվել, որևէ մեկը երեխային որևէ ձևով չի կարող վերցնել կամ մեկուսացնել. սա օրենքում հստակ է սահմանված»:
     Ոստիկանության աշխատակիցների կողմից անհետաձգելի միջամտության որոշման հետ կապված էլ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ եթե ընտանքի որևէ անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կիրառվել և առկա է հիմնավոր ենթադրություն` բռնության կրկնման կամ շարունակման վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի առողջության և ապահովման համար ոստիկանության ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Նրա խոսքով` նախկին դրույթը, որը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք էր տվել, հանգում էր հետևյալին, որ ցանկացած տիպի բռնության դրսևորման դեպքում, ոստիկանության ծառայողը կարող է միջամտել: Բացի այդ` ավելացել է նաև 100 մետրից չմոտենալ, որը կախված իրավիճակից, սահմանում է, թե ինչ նպատակի համար է դա կիրառվում: Նոր օրենքում, ըստ նրա, արդեն նպատակն է ֆիքսվել` կյանքի և առողջության ապահովում:
     Ա. Հովհաննիսյանը նույնպես ընդգծեց, որ մյուս մտահոգող դրույթը պաշտպանական որոշումն է, որը կկիրառվի բացառապես դատարանի որոշմամբ և բացառապես տուժողի դիմումի հիման վրա, այլ ոչ թե ոստիկանության կամ պետական որևէ աշխատակցի:

1861 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am