Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայանալիք հանդիպման օրն ու վայրը, հաղորդում է Trend-ը:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:
Այս մասին Մամեդյարովը հայտնել է Թուրքիայի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: