Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Բազմազավակ ընտանիքներին տրամադրել երկարաժամկետ բիզնես վարկեր՝ առանց տոկոսի կամ 1 տոկոսով». առաջարկ՝ կառավարությանը

13:05, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
«Բազմազավակ ընտանիքներին տրամադրել երկարաժամկետ բիզնես վարկեր՝ առանց տոկոսի կամ 1 տոկոսով». առաջարկ՝ կառավարությանը
     Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել բազմազավակ ընտանիքների անդամները: Նրանք պահանջում են, որպեսզի բազմազավակ ընտանինքերի մասին օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարվեն:
     «Օրենքի նախագծի առաջին քննարկմանը մասնակցեցինք Սոցապ նախարարությունում: Մեր առաջարկներն էականորեն ուղղված էին ընտանիքի ամրապնդմանը և բազմազավակության խթանմանը: Հավանության արժանացավ փոխնախարարի կողմից, բայց դրանից հետո հետադարձ կապ չկարողացանք ապահովել, որ հասկանանք՝ որևէ փոփոխություն նախագծում կատարվե՞ց, թե՞ ոչ: Մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ նախագիծն արդեն վարչապետի սեղանին է և ոչ մի ինֆորմացիա տրամադրելու իրավունք չունեն: Հիմա մենք եկել ենք պարզելու՝ փոփոխություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ:
     Մեր առաջարկն էր՝ ընտանիքներին տալ բիզնեսով զբաղվելու հնարավորություն, երկարաժամկետ բիզնես վարկեր՝ առանց որևէ տոկոսի կամ 1 տոկոսով, ինչի արդյունքում տարիներ անց կձևավորենք միջին խավ»,- ասաց Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանը:
     Բազմազաված մայր տիկին Ծաղիկը ևս նշեց, որ բազմազավակ ընտանիքներին տրվող աջակցությունը բավարար չէ: «Չկան աշխատատեղեր, դրա համար էլ գնում են երկրից: 1000-2000 դրամով ոչ մեկ չի կարող իր ընտանիքը պահել այնպես, ինչպես կարգն է: Գազը, ջուրը, էլեկտրաէներգիան հավասարապես վճարում ենք ինչպես բոլորը: Մեզնով հետաքրքրվում են միայն երեխային բանակ տանելու ժամանակ: Ես երեխա ունեմ, որ 50%-անոց մարդ է վերադարձել բանակից և անօգնական է: Մենք ենք իր դեղի հարցերը լուծում: 15 հոգանոց ընտանիք ենք, ընդամենը երկու անձ է աշխատում»:
     Կառավարության շենքի մոտ էր նաև 14 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը: «Բազմազավակ ընտանիքներին փորձում են ուղղորդել դեպի վարկեր, որը ձեռնտու չէ: Վերցնեն, հետո ո՞նց փակեն: Եթե վարկ, ուրեմը 1 տոկոսով և 25 տարի ժամկետով: Նաև առաջարկել ենք, որ բազվազավակ մորը վարձավճար հատկացվի երեխաներին խնամելու համար»,- հավելեց նա:
1269 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am