Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մինչև 2018-ի ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ». նախարար

12:10, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
«Մինչև 2018-ի ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ». նախարար
     Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց, որ ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ ներկրվող բնական գազի գինը եկող տարվա համար կմնա անփոփոխ: «Մինչև 2018-ի ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ»,- ասաց նա: «Անցյալ տարի սոցիալապես անապահով խավի և սահմանամերձ համայնքների բնակիչների համար դիֆերենցված մոտեցում էինք դրել, դրա հետ կապված մենք բան ունե՞նք անելու, թե՞ ոչ»,- հարցրեց վարչապետը: «Որևէ բան չունենք անելու, եթե այլ բան չենք փոխում, այսինքն՝ դա կշարունակվի»,- պատասխանեց ՀԾԿՀ նախագահը:
836 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am