ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կոչ է արել քիչ հետևել թվիթերյան իր էջին ու կենտրոնանալ Մեծ Բրիտանիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարի վրա:
Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել է սոցցանցի իր էջում հաղորդագրություններից մեկում:
«Թերեզա Մեյ, մի կենտրոնացիր ինձ վրա, կենտրոնացիր ծայրահեղականության վրա, որը տարածվել է Միացյալ Թագավորությունում: Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է»,- գրել է Թրամփը: