Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Պատանի հայ լողորդների քառյակը՝ Թեհրանի միջազգային մրցաշարի հաղթող

11:40, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Պատանի հայ լողորդների քառյակը՝ Թեհրանի միջազգային մրցաշարի հաղթող

Լողի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներից կազմված Գրիգոր Գրիգորյան, Մուշեղ Կագանյան, Վահե Խաչատրյան և Ստեփան Աբրահամյան քառյակը (11-12 տարեկաններ) չեմպիոն է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կայացած լողի պատանեկան միջազգային մրցաշարի 4 x 50 մետր ազատ ոճ փոխանցալող մրցաձևում: Մեր մյուս ներկայացուցիչ Էդվարդ Ասատրյանը 11-12 տարեկանների մրցումների 50 մետր բրաս ոճում արժանացել է արծաթե մեդալի:
     Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 10 լողորդ: Մրցաշարին մասնակցել են պատանի լողորդներ Իրանից, Հայաստանից, Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից և Ադրբեջանից:

1387 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am