Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Չինացու գանգի մեջ մեկ մետրանոց մետաղյա ձող է խրվել. նա հրաշքով փրկվել է

15:20, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Չինացու գանգի մեջ մեկ մետրանոց մետաղյա ձող է խրվել. նա հրաշքով փրկվել է
     Չինաստանի բնակիչը հրաշքով է փրկվել բարձրությունից ընկնելուց հետո, երբ նրա գանգի մեջ մեկ մետրանոց մետաղյա ձող է խրվել: Ընդ որում, տղամարդը գիտակից վիճակում է եղել և շփվել է փրկարարների հետ:
     Դեպքը տեղի է ունեցել Սիչուան նահանգում: Տուժածն իր ընկերոջ հետ անցնելիս է եղել կառուցվող շենքի կողքով, երբ մոտ 4 մետր բարձրությունից նրա գլխին մետաղյա ձող է ընկել:
     Ձողը խրվել է մոտ 10 սմ գանգի մեջ: Տղամարդուն նման վիճակում դժվար է եղել տեղափոխել, այդ իսկ պատճառով ձողի կեսը կտրել են տեղում:
Չինացու գանգի մեջ մեկ մետրանոց մետաղյա ձող է խրվել. նա հրաշքով փրկվել է
| | |
6904 | 0