ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին «հիվանդ շան ձագ» է անվանել, հաղորդում է The Hill-ը:
«Հարկային բարեփոխումները հսկայական աջակցություն են ստանում, քանի որ հարկերի նվազեցումը հրթիռային վառելիք կլինի... Փոքրիկ մարդ-հրթիռ»,- հայտարարել է Թրամփը:
Հրթիռ բառը Թրամփը հիշատակել է Փհենյանի կողմից
բալիստիկ հրթիռի նոր արձակումից հետո:
«Հիվանդ շան ձագ»,- հավելել է Թրամփը:
Շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հույս ունի կարգավորել Կիմ Չեն Ինի հետ հարաբերությունները: Միևնույն ժամանակ, նա վրդովվել էր, քանի որ, նրա խոսքով, Կիմ Չեն Ինն իրեն վիրավորում է: