Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Կիմ Չեն Ինին «հիվանդ շան ձագ» է անվանել

11:20, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը Կիմ Չեն Ինին «հիվանդ շան ձագ» է անվանել
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին «հիվանդ շան ձագ» է անվանել, հաղորդում է The Hill-ը:
     «Հարկային բարեփոխումները հսկայական աջակցություն են ստանում, քանի որ հարկերի նվազեցումը հրթիռային վառելիք կլինի... Փոքրիկ մարդ-հրթիռ»,- հայտարարել է Թրամփը:
     Հրթիռ բառը Թրամփը հիշատակել է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումից հետո:
     «Հիվանդ շան ձագ»,- հավելել է Թրամփը:
     Շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հույս ունի կարգավորել Կիմ Չեն Ինի հետ հարաբերությունները: Միևնույն ժամանակ, նա վրդովվել էր, քանի որ, նրա խոսքով, Կիմ Չեն Ինն իրեն վիրավորում է:
9596 | 2
Facebook