Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն RT-ի լրագրողներին զրկել է հավատարմագրերից

11:00, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն RT-ի լրագրողներին զրկել է հավատարմագրերից
     ԱՄՆ-ն RT հեռուստաալիքի լրագրողներին զրկել է հավատարմագրերից «օտար գործակալի» կարգավիճակի պատճառով: Այս մասին ասվում է հեռուստաալիքի կայքում:
     Հավատարմագրերից զրկումն ուժի մեջ է մտել անմիջապես:
     Նոյեմբերի կեսերին ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջով հեռուստաալիքը դասվել էր օտարերկրյա գործակալների շարքին:
     Դրան ի պատասխան՝ ՌԴ Պետդուման առաջարկել էր հայելային միջոցներ կիրառել, ավելի ուշ օրինագիծ էր ընդունվել, որի համաձայն՝ օտար լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես «օտար գործակալ»:
7893 | 0
Facebook