Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Կոնստանտին Սարաջևի 140-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը մեկնարկել է

14:20, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Կոնստանտին Սարաջևի 140-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը մեկնարկել է

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է հայ ականավոր դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ Կոնստանտին Սարաջևի 140-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողով: Արվեստագիտության դոկտոր, ԵՊԿ պրոռեկտոր Մհեր Նավոյանը կարևորել է բացառիկ դերակարումը, որն ունեցել է Սարաջևը ԵՊԿ-ի զարգացման, առավել եվրոպական չափանիշներ կրող բուհ դառնալու գործում:
     «Կոնսերվատորիան շատ բանով է պարտական ականավոր դիրիժորին, նրա շնորհիվ հիմնադրվել է ԵՊԿ գրադարանը, որն իր մեծությամբ Հայաստանում երկրորդն է: Այնտեղ այսօր մոտ 20հզ կտորից ավելի գիրք կա»,- ընդգծել է Նավոյանը:
     Մոսկվայում և Լայպցիգում ականավոր երաժիշտներ մոտ ուսանած Սարաջևը Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնել է դիրիժորության ամբիոնը, գլխավորել բազմաթիվ նվագախմբեր, հիմնադրել է սիմֆոնիկ նվագախմբեր, ղեկավարել Սովետական օպերայի թատրոնը:
     1935-ից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական գործունեություն: 1935–39 թթ-ին եղել է Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը: Կոնստանտին Սարաջևը հիմնել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Երևանի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետը, կոնսերվատորիայի վարկանիշը հասցրել է բարձր մակարդակի: Կոնստանտին Սարաջևի ծննդյան 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կայացել հոկտեմբերին Մոսկվայում, որի մանրամասները ներկայացրել է ԵՊԿ երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանը: Երաշժտին նվիրված գիտաժողովներ են նաև տեղի ունեցել Գյումրիում և Վանաձորում:
     Մինչ գիտաժողովի մեկնարկը ԲՈՒՀ-ի գրադարանում, որը կրում է Սարաջևի անունը, բացվել է նրա լուսանկարների, փաստաթղթերի ցուցադրությունը:

Կոնստանտին Սարաջևի 140-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը մեկնարկել է
Կոնստանտին Սարաջևի 140-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը մեկնարկել է
743 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am