Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Զինծառայողի օրական սննդակարգն ավելի փոքր է, քան ոստիկանինը. (աղյուսակ)

10:25, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Զինծառայողի օրական սննդակարգն ավելի փոքր է, քան ոստիկանինը. (աղյուսակ)
     «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածն ուժային կառույցների ծառայողների սննդակարգի վերաբերյալ.
    
     «2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):
     Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:

     Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում և 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։
     Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։
     Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։
     Սննդակարգերում կան նաև տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի»։
2691 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am