Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ընթացիկ տարում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 56 զինծառայող. «Ժամանակ»

10:00, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Ընթացիկ տարում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 56 զինծառայող. «Ժամանակ»

2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 46 զինծառայող։ 46 զինծառայողներից 29-ը ժամկետային զինծառայողներ են, 17-ը՝ պայմանագրային։ Արձանագրված մահվան դեպքերից 17-ը տեղի են ունեցել ՀՀ-ում, իսկ 29-ը՝ ԼՂ-ում։
     Մահացության 46 դեպքից 21-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 6-ը՝ սպանության (5-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտում, 1-ը՝ դիտավորյալ սպանություն), 6-ը՝ դժբախտ պատահարների (4 ավտովթար, 1 թունավորում, իսկ 1-ը որակվել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է մահ), 9-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, և 4-ը՝ առողջական։
     Այս վիճակագրությունը վարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Իսկ եթե այս 46 դեպքին գումարվում են նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների զոհերը, ապա դեպքերի քանակը հատում է 56-ի շեմը։
     Նշենք, որ 2016-ի համեմատ՝ 2017-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը նվազել են 7-ով, դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերը նվազել են 9-ով, սպանության դեպքերը նվազել են կրկնակի, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 1-ով: Միևնույն ժամանակ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը աճել են 3-ով»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

2370 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am