Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Միհրան Պողոսյանն ընդլայնում է բիզնեսները. «Քեթրին գրուպը» գնել է «Մ.Մ.Մ» ընկերությունը. «ՀԺ»

09:50, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Միհրան Պողոսյանն ընդլայնում է բիզնեսները. «Քեթրին գրուպը» գնել է «Մ.Մ.Մ» ընկերությունը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երկու ամիս առաջ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ եւ դռներ արտադրող ընկերությունը:
     Նույն աղբյուրի պնդմամբ, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չի գտնվել և «Մ.Մ.Մ»-ի արդեն նախկին սեփականատերերին կոշտ ձևով զրկել է ընկերության հետագա տնօրինման ու կառավարման մասնակցելու գործառույթից: Բանն այն է, որ «Մ.Մ.Մ»-ն ունեցել է գրավադրած գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ»-ից:
     Տեղեկությունները փորձեցինք ստուգել «Մ.Մ.Մ» ընկերություն զանգահարելով, սակայն տնօրենի օգնականը հայտնեց, որ մեր հարցերին իրավասու է տնօրենը պատասխանել, սակայն նա տեղում չէ: Օգնականը մեզ հայտնեց միայն, որ «ՄՄՄ»-ի տնօրենն այժմ Մելիք Գասպարյանն է»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

3058 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am