Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Թուրքիան ավիահարվածներ է հասցել Քանդիլի լեռներին՝ չիրազեկելով Իրաքին ու Իրանին». Կարեն Հովհաննիսյան

20:40, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Թուրքիան ավիահարվածներ է հասցել Քանդիլի լեռներին՝ չիրազեկելով Իրաքին ու Իրանին». Կարեն Հովհաննիսյան
     Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նոյեմբերի 27-ին հարձակում էր գործել Թուրքիայի երկու ցամաքային սահմանային անցակետերում Իրաքի հետ հատվածում, որի հետևանքով սահմանային անցակետերը ժամանակավորապես անցել էին PKK-ի զինյալների ձեռքում և, ըստ հավանականության կարողացել էին Թուրքիա անցկացնել մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Ի պատասխան այդ հարձակումների, նոյեմբերի 28-ին թուրքական բանակն օդային ռազմական գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքի (Քրդստան) տարածքում, մասնավորապես Զապ և Մեթինա շրջաններում: Այնուհետև օդային հարվածներ է հասցրել Քանդիլի լեռներին, ենթադրաբար PKK-ի թաքստոցներին: Ավիահարվածներ է հասվել նաև Ասոսին, որտեղ, ըստ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի, ոչնչացվել է 41 թիրախ: Թուրքական F-16 կործանիչներն այսօր նույնպես ավիահարվածներ են հասցրել Քանդիլի լեռներին:
     Թուրքիան իր ավիահարվածների մասին չի ծանուցել Իրաքին և Իրանին: Դեռևս այս երկու պետությունները չեն արձագանքել Թուրքիայի չիրազեկված ավիահարվածներին:
     Թուրքիան չտեղեկացնելը պայմանավորում է Իրաքի և Իրանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության շուրջ, ըստ որի վտանգի դեպքում կարող են ռազմական գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ:
| | |
3548 | 0