Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լոռիում դասվարը ծեծել է 1-ին դասարանի աշակերտին. հարուցվել է քրգործ

20:10, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Լոռիում դասվարը ծեծել է 1-ին դասարանի աշակերտին. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1-ին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ «Armtimes.com» տեղեկատվական հարթակում տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, որ Լոռու մարզում «2-րդ դասարանցուն հարվածել է դասվարը, գոռացել, երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը»։ Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվել՝ պարզելու հոդվածում մատնանշված հանգամանքները, որի արդյունքում պարզվել է, որ բռնության ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարում:

Նախնական տվյալներով՝ գրավոր հանձնարարությունը ոչ բավարար չափով կատարելու պատճառով 2017 թվականի փետրվարին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի դասվարը բռնություն է գործադրել 1-ին դասարանի աշակերտի նկատմամբ, այն է՝ քաշել է երեխայի ականջը, ապա՝ ապտակել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

4350 | 1
Facebook