Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Հենրիխն իրեն երբեք թիմից չի առանձնացնում և հենց դրանում է նրա մեծությունը». Արթուր Պետրոսյան

18:50, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Հենրիխն իրեն երբեք թիմից չի առանձնացնում և հենց դրանում է նրա մեծությունը». Արթուր Պետրոսյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, ՀՖՖ-ին տված հարցազրույցում, խոսել է Բելառուսի և Կիպրոսի հավաքականների դեմ կայացած ընկերական հանդիպումների, աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղերի և առաջիկա ծրագրերի մասին:
     «Շատերն ասում էին, թե նոյեմբեր ամիսն է և ի՞նչ կարիք կա, որպեսզի հավաքականն այս ժամանակահատվածում ընկերական հանդիպումներ անցկացնի: Մեր մարզչական շտաբի համար դրանք մեծ կարևորություն էին ներկայացնում, քանի որ կային նոր ֆուտբոլիստներ, ովքեր հրավիրվել էին հավաքական և մենք ուզում էինք նրանց գործի մեջ տեսնել: Կային ֆուտբոլիստներ, ովքեր շատ քիչ խաղաժամանակ էին ստացել ընտրական փուլում, այդ պատճառով մեզ համար շատ կարևոր էին այդ խաղերը: Ամենակարևորն այն է, որ կարողացանք տակտիկական փորձարկումներ կատարել: Եթե նկատել եք, երկու խաղն էլ սկսեցինք 4 պաշտպանով: Երբ հաշվի մեջ առջևում էինք, խաղավերջում փորձարկեցինք նաև 5 պաշտպանով տակտիկան: Կարողացանք շատ դրական բաներ քաղել վերոնշյալ մրցավեճերից: Ինձ համար, որպես մարզիչ, նախընտրելի է 4 պաշտպանով խաղալը, քանի որ հարձակման գծում, ինչպես նաև պաշտպանությունում, թիմը կարողանում է ավելի հավասարակշռված խաղալ, սակայն բազմիցս նշել եմ, որ պետք է նայել, թե ով է հակառակորդդ, ինչ ֆուտբոլիստներ ունենք տվյալ պահին և նոր միայն որոշել տակտիկական սխեման: Երբ ես նշանակվեցի հավաքականի մարզիչ, ինչպես գիտեք, ունեինք 3 պարտություն, դրանց հետևեցին 2 հաղթանակները, հետո, կարելի է ասել, եղավ ձախողում՝ 4 խաղ իրար հետևից պարտության տեսքով: Վերջում հանդիպեցինք Ղազախստանի հավաքականին, որին հետևեցին Բելառուսի և Կիպրոսի հետ ընկերական հանդիպումները»,- նշել է մարզիչը:

Արթուր Պետրոսյանը նաև խոսել է խաղադաշտում իր պահվածքի, էմոցիաների մասին ու նշել, որ այն մարզիչներից չէ, ովքեր 90 րոպե շարունակ շարժման մեջ են կամ շարունակ բղավում են:

«Աշխատում եմ զսպել ինձ: Եթե մարզիչը վախենա, ֆուտբոլիստները կզգան, եթե մարզիչը կորցնի ինքնատիրապետումը, ֆուտբոլիստների վրա դա բացասական ազդեցություն կունենա: Ինչ-որ անում եմ խաղադաշտում, անում եմ չափի մեջ: Փորձում եմ այնպես անել, որպեսզի ֆուտբոլիստները զգան, որ մարզիչը խաղի մեջ է, սակայն չափից ավել անտեղի շարժումներից կամ բղավոցներից խուսափում եմ: Դա խանգարում է ֆուտբոլիստներին»,- նշել է մարզիչը:
     Խոսելով Ազգերի լիգայի խաղարկության մասին՝ մարզիչը նշեց. «Նոյեմբերից սկսել ենք նախապատրաստվել Ազգերի լիգային: Մարտին և հունիսին նախատեսել ենք ևս երկուական ընկերական հանդիպումներ անցկացնել: Հուսով եմ՝ ամեն ինչ կընթանա նախատեսվածի համաձայն և սեպտեմբերին Հայաստանի հավաքականը պատրաստ կլինի ոչ միայն մասնակցելու, այլև խմբում առաջին տեղը գրավելու: Չորս ամիս դադար է լինելու, սակայն այդ ընթացքում չենք պատրաստվում պարապ մնալ»:
    
Պետրոսյանը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Բոլորն ասում են՝ Հայաստանի հավաքականում Հենրիխ Մխիթարյանն աստղ է և որ իրենք չունեն այս կարգի ֆուտբոլիստ: Մխիթարյանը, բնականաբար, մեր ազգի ու մեր պարծանքն է: Բոլորս ուրախանում ենք նրա հաջողություններով, բոլորս տխրում ենք նրա անհաջողություններով: Այս պահին, ճիշտ է, մենք չունենք նրա կարգի ֆուտբոլիստ, սակայն Հենրիխը թիմային խաղացող է, նա իրեն երբեք թիմից չի առանձնացնում և հենց դրանում է նրա մեծությունը: Բացի այդ, բազմիցս կրկնել եմ, Մխիթարյանը պետք է այս հավաքականին, այս հավաքականն էլ՝ Հենրիխին: Պետք է աշխատենք, որպեսզի ուժեղ թիմ ունենանք՝ սկսած Մխիթարյանով՝ մինչև դարպասապահը»:

«Հենրիխն իրեն երբեք թիմից չի առանձնացնում և հենց դրանում է նրա մեծությունը». Արթուր Պետրոսյան
2370 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am