Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական հաղորդումը Հայաստանին համեմատել է ման եկող կնոջ հետ

18:30, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսական հաղորդումը Հայաստանին համեմատել է ման եկող կնոջ հետ

Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Место встречи» հաղորդումը «Если друг оказался вдруг?» խորագրով եթերը գրեթե ամբողջությամբ նվիրել է Հայաստանի և Եվրոմիության միջև կնքված համաձայնագրին:
     Ծրագրի հաղորդավարները չքողարկված քմծիծաղով մի քանի անգամ նշել են, որ նոյեմբերի 24-ին համահայկական մասշտաբի պատմական իրադարձություն տեղի ունեցավ: «Հայաստանը, իբր, ցույց տվեց իր անկախությունը՝ Եվրոմիության հետ ստորագրելով «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը»,- ասել են հաղորդավարները:
     Ծրագրին հրավիրված փորձագետները, մասնավորապես, ռուս քաղաքագետ Օլեգ Բարաբանովը նշել է, որ Հայաստանը պետք չէ Եվրոպային, և Հայաստանին օգտագործում են որպես «տրոյական ձի»:
     Իր հերթին, քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացման մասին:
     Քաղաքագետի խոսքով՝ Երևանում դժգոհում են Ռուսաստանից, քանի որ վերջինը «քիչ փող է տալիս»: Մարկովը նաև հիշեցրել է Հայաստանում Նժդեհի արձանի տեղադրման մասին՝ Նժդեհին ազգայնական հանցագործ անվանելով:
     Հաղորդավար Օլգա Բելովան, իր հերթին, Հայաստանին համեմատել է ման եկող կնոջ հետ, ում չեն բավարարում օրինական ամուսնու հետ հարաբերությունները, որի պատճառով էլ որոշել է իրեն սիրեկան գտնել:

Ռուսական հաղորդումը Հայաստանին համեմատել է ման եկող կնոջ հետ
21225 | 15
Facebook