Իշխանություն-ուսանողներ կլոր-սեղան
քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները տարբեր առաջարկներ ներկայացրեցին խորհրդարանին: Գլխավորը հետևյալն էր՝ մեկուկես տարվա ծառայությունը բաշխել բակալավրի 4 տարվա մեջ: «Առաջարկում ենք բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայել: Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ»,- ասացին ուսանողները:
MAMUL.am-ը
հարցում էր կազմակերպել, պարզելու կո՞ղմ են արդյոք մեր ընթերցողներն ուսանողների՝ բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայելու առաջարկին: Հարցմանը մասնակցածների 61%-ը պատասխանել է՝ այո, 31%-ը՝ ոչ, իսկ 8%-ի համար միևնույն է: