Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցմանը մասնակցածների 61%-ը կողմ է բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայելու՝ ուսանողների առաջարկին

20:05, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Հարցմանը մասնակցածների 61%-ը կողմ է բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայելու՝ ուսանողների առաջարկին
     Իշխանություն-ուսանողներ կլոր-սեղան քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները տարբեր առաջարկներ ներկայացրեցին խորհրդարանին: Գլխավորը հետևյալն էր՝ մեկուկես տարվա ծառայությունը բաշխել բակալավրի 4 տարվա մեջ: «Առաջարկում ենք բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայել: Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ»,- ասացին ուսանողները:
     MAMUL.amհարցում էր կազմակերպել, պարզելու կո՞ղմ են արդյոք մեր ընթերցողներն ուսանողների՝ բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայելու առաջարկին: Հարցմանը մասնակցածների 61%-ը պատասխանել է՝ այո, 31%-ը՝ ոչ, իսկ 8%-ի համար միևնույն է:
11217 | 0
Facebook